Օդերևույթաբանների կանխատեսմամբ օրվա ընթացքում եղանակը կպարզվի և քամու արագությունը զգալիորեն կնվազի
Օդերևույթաբանների կանխատեսմամբ օրվա ընթացքում եղանակը կպարզվի և քամու արագությունը զգալիորեն կնվազի

Օրվա ընթացքում եղանակը կպարզվի և քամու արագությունը զգալիորեն կնվազի,-այս մասին հայտարարել են միջավայրի ազգային գործակալությունում:

Օդերևույթաբանների կանխատեսմամբ, օդի ջերմաստիճանը հասնելու է մինչև +10  +15 -ի:

«Մարտի 10-ին մինչև օրվա կեսը Վրաստանի տարածքում պահպանվելու է տեղումներով եղանակը, սակայն օրվա կեսից հետո սպասվում է եղանակի բարելավում, օդի ջերմաստիճանը սպասում ենք, որ կհասնի +15 աստիճանի»,-ասել են միջավայրի ազգային գործակալությունում:

Միջավայրի ազգային գործակալության հիդրոօդերևույթաբանական դեպարտամենտի ղեկավար Ռամազ Ճիթանավայի հայտարարությամբ, մի քանի օրվա ընթացքում հյուսիս-արևելյան մասից Վրաստան էին ներթափանցում սառը օդային մասաներ:

 

Թողնել մեկնաբանություն