Օդերևույթաբանների կանխատեսմամբ մինչև մարտի 6-ը Վրաստանում սպասվում է տեղումներով եղանակ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, մինչև մարտի 6-ը սպասվում է տեղումներով եղանակ:
Բացի այդ, օդերևույթաբանները նշում են, որ սպասվում է ուժեղ քամի, իսկ ծովում 3-4 բալ փոթորիկ:
«Մարտի 4-ից 6-ը, Վրաստանի ողջ տարածքում , սև ծովի հյուսիս-արևմտյան կողմից սառը մասաների ներթափանցման պատճառով, սպասվում է անձրև, լեռներում ձյուն, իսկ բարձրալեռ տարածաշրջաններում ձյան հետ մեկտեղ նաև ձնաբուք»,-ասված է միջավայրի ազգային գործակալության հայտարարությունում:
Հեղինակ -
Edgar Barsegyan