Օդերևույթաբանների կանխատեսմամբ, այսօրվանից Վրաստանում եղանակը կբարելավվի
Շրջակա միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, մարտի 19-ից Վրաստանում եղանակը կբարելավվի:
Օդի ջերմաստիճանը կլինի +7, +12 աստիճան:
Օդերևույթաբանների կանխատեսմամբ, մարտի 20-22-ին, առանձին շրջաններում սպասվում են փոքր տեղումներ:
Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +9, +14 աստիճան, իսկ արևմտյան Վրաստանում մարտի 22-ին կլինի +18 աստիճան:
Մարտի 23-ին սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանը կհասնի +18, +23 աստիճանի: