Օդերևույթաբանները մոտ օրերին սպասում են առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 12-ից կանխատեսում են սառը օդի հոսք
Միջավայրի ազգային գործակալության օդերևույթաբանների տվյալներով, առաջիկա օրերին Վրաստանում կլինի առանց տեղումների եղանակ: Ըստ նրանց՝ Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կլինի +4 աստիճան:
Օդերևույթաբանների խոսքով, փետրվարի 12-ից եղանակը ամբողջ Վրաստանում կրկին կվատթարանա, սպասվում են տեղումներ, արևմտյան Վրաստանում հիմնականում ձյան տեսքով:
«Այսօր Վրաստանում եղանակը պայմանավորված է Սև ծովի հյուսիս-արևմուտքից եկող սառը օդի զանգվածով, որը տարածվում է ամբողջ Վրաստանում: Հետևաբար, ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան Վրաստանում կլինի ամպամածություն, այդ թվում Թբիլիսիում: Հիմնականում կլինի առանց տեղումների եղանակ: Որոշ շրջաններում կլինի քամի:
Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա այն կլինի -1-ից +4: Իսկ լեռներում գիշերը սպասվում է – 15 -20 աստիճան:
Փետրվարի 11-ից կրկին կլինի սառը օդի ներթափանցում, սակայն կպահպանվի առանց տեղումների եղանակ:
Մենք ակնկալում ենք, որ եղանակը կվատթարանա փետրվարի 12-ից: Հիմնականում սպասում ենք տեղումներ, ձյան տեսքով»,- հայտարարել է օդերևույթաբան՝ Նոնա Էլիսաշվիլին: