Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում վաղը սպասվում է անձրև, բարձր լեռներում՝ ձյուն, ուժեղ քամի, ծովում հնարավոր է 2-3 բալ ուժգնությամբ փոթորիկ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում նոյեմբերի 24-ին սպասվում է ամպրոպ, առանձին վայրերում, բարձր լեռներում (հիմնականում երկրի արևմտյան շրջաններում) առատ ձյուն, արևմուտքի ուղղությամբ քամի, ծովում 2-3 բալ ուժգնությամբ փոթորիկ։
Օդերևութաբանները նոյեմբերի 25-26-ը համեմատաբար ամպամած եղանակ են կանխատեսում արևմտյան Վրաստանում, իսկ արևելյան Վրաստանում սպասվում է ամպամած և անձրևային եղանակ։
«Սպասվող հորդառատ տեղումները կարող են մեծացնել արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակը, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքներ առաջացնել»,- հայտնել են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։