Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ մինչև մայիսի 31-ի առավոտյան Վրաստանի մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է կարկուտ և քամու ուժեղացում
Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տարածում է նախազգուշացում առաջիկա եղանակային պայմանների վերաբերյալ։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ մինչև մայիսի 31-ի առավոտյան Վրաստանի մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։
«Մայիսի 30-ին և 31-ի առավոտյան Վրաստանի մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, որոշ վայրերում՝ ուժեղ, ուղեկցված ամպրոպով, հնարավոր է կարկուտ և քամու ուժեղացում։
Սպասվող կարճատև ուժեղ անձրևները կարող են փոքր գետերում առաջացնել ջրհեղեղներ, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ հրահրել կամ ակտիվացնել սողանքա-փլուզումային գործընթացներ (վտանգի մակարդակը միջին է)», – ասված է Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության կողմից տարածված հաղորդագրությունում։