Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Վրաստանում մինչև նոյեմբերի 7-ը սպասվում է տաք և հիմնականում չոր եղանակ
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակում է տեղեկատվություն Վրաստանում նոյեմբերի 4-6-ը սպասվող եղանակի վերաբերյալ։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Վրաստանում մինչև նոյեմբերի 7-ը սպասվում է համեմատաբար տաք և հիմնականում չոր եղանակ։
«Նոյեմբերի 4-ին Կոլխեթիի ցածրադիր հատվածում և Վերին Իմերեթիում կփչեն ուժեղ արևելյան քամիներ։
Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +17, +19 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) կլինի տաք և առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +19, +21 աստիճան։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) կլինի տաք և առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ին որոշ տեղերում կփչի ուժեղ արևելյան քամի։ Օդի ջերմաստիճանը կկազմի +21, +23 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթիի լեռնանցք) կդիտվի տաք և չոր եղանակ։ Նոյեմբերի 4-ին որոշ վայրերում սպասվում են ուժեղ արևելյան քամիներ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +20, +22 աստիճան։
Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սպասվում է չոր եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +16, +18 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սպասվում է հիմնականում չոր եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +17, +19 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիցծղարո) սպասվում է հիմնականում չոր եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +16, +18 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը Օրվա ընթացքում կգրանցվի +15, +17 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կգրանցվի +9, +14 աստիճան», – ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հայտարարության մեջ։