Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ապրիլի 25-ին Վրաստանում սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ, գետերում ջրի մակարդակի բարձրացում և սողանքային գործընթացների ակտիվացում լեռնային շրջաններում
Բնապահպանության ազգային գործակալությունը նախազգուշացնում է բնակչությանը ապրիլի 25-ին Վրաստանում սպասվող եղանակային պայմանների վերաբերյալ։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ապրիլի 25-ին Վրաստանում սպասվում է պարբերական անձրև, որոշ վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է ամպրոպ, մառախուղ, կարկուտ և քամու կարճատև ուժգնացում։
«Սպասվող տեղումները կարող են Վրաստանի գետերում զգալիորեն բարձրացնել ջրի մակարդակը, իսկ բլրային ու լեռնային շրջաններում կարող են հրահրել և ակտիվացնել սողանքային և սելավային գործընթացներ (վտանգի մակարդակը՝ միջին)», – նշված է Բնապահպանության ազգային գործակալության հաղորդագրությունում։