Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հուլիսի 23-ի երեկոյանից մինչև հուլիսի 24-ի առավոտը Վրաստանի մեծ մասում սպասվում են ժամանակ առ ժամանակ անձրևներ, ամպրոպներ և կարկուտ
Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Օթերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հուլիսի 23-ի երեկոյանից մինչև հուլիսի 24-ի առավոտը Վրաստանի մեծ մասում սպասվում են պարբերաբար անձրևներ, որոշ տեղերում՝ Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Իմերեթիի, Սամցխե-Ջավախեթիի, Շիդա Քարթլիի, Քվեմո Քարթլիի, Մցխեթա-Մթիանեթիի և Կախեթի շրջանների տարածքներում։ Հնարավոր է կայծակ, կարկուտի և քամու ուժգնացում։
«Սպասվող առատ անձրևները կարող են հանգեցնել գետերի ջրի մակարդակի բարձրացման, փոքր գետերում արագ ջրհեղեղների, ինչպես նաև բլրոտ և լեռնային շրջաններում սողանքների և սելավների առաջացման և ակտիվացման (վտանգի մակարդակ՝ միջին)», – ասվում է շրջակա միջավայրի ազգային գործակալության հայտարարության մեջ։