Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիա. Վառելիքի պակասի պատճառով մայիսի վերջին հնարավոր է Եվրոպայում սկսվի թռիչքների չեղարկում, այս գործընթացն Ասիայի որոշակի հատվածում արդեն ընթանում է
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիա. Վառելիքի պակասի պատճառով մայիսի վերջին հնարավոր է Եվրոպայում սկսվի թռիչքների չեղարկում, այս գործընթացն Ասիայի որոշակի հատվածում արդեն ընթանում է

Ավիաընկերությունները, հնարավոր է, մայիսի վերջին ստիպված լինեն չեղարկել չվերթները Եվրոպայում ավիացիոն վառելիքի դեֆիցիտի պատճառով, – այս մասին հայտարարում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայում:

Ասոցիացիան կառավարություններին կոչ է արել պատրաստել կոնկրետ, լավ համակարգված պլան՝ վառելիքի սահմանափակումներ մտցնելու հնարավոր անհրաժեշտության դեպքում:

«Մայիսի վերջին, հնարավոր է, Եվրոպայում սկսվեն թռիչքների չեղարկումներ վառելիքի պակասի պատճառով: Այս գործընթացն Ասիայի որոշ հատվածներում արդեն ընթանում է: Կարևոր է, որ իշխանություններն ունենան լավ համակարգված պլաններ այն դեպքի համար, եթե չափավորումն (ռացիոնավորումը) անհրաժեշտ դառնա», – նշում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Վիլի Ուոլշը:

Ինչպես գրում է «CNN»-ը, Իրանի հետ պատերազմի մեկնարկից ի վեր ավիացիոն վառելիքի գինը մոտավորապես կրկնապատկվել է: