Օդային հարձակման սպառնալիքի պատճառով Կիևում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես փակվել է

11:49, 20.11.2024

ԱՄՆ-ը ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Կիևում՝ Ուկրաինայի մայրաքաղաքին ավիահարված հասցնելու սպառնալիքների պատճառով։ Այս մասին ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

«Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոնկրետ տեղեկատվություն է ստացել նոյեմբերի 20-ին հնարավոր խոշոր ավիահարվածի մասին։ Որպես զգուշություն՝ դեսպանատունը փակ կլինի, և դեսպանատան աշխատակիցներին հանձնարարվել է պատսպարվել։ Դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին օդային հարձակման ահազանգի դեպքում պատրաստ լինել անհապաղ ապաստան մտնել»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

Նմանատիպ