Օբյեկտների կողմից առանց պարտադիր ապահովագրության աշխատելու համար սահմանվում են տուգանքեր

12:12, 03.04.2018

Հասարակական վայրերում գործող օբյեկտների կողմից երրորդ անձի նկատմամբ, առանց պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործունեության համար հաստատվում են վարչական տուգանքներ,-համապատասխան փոփոխությունները մտցվում են «վարչական իրավախախտումների օրենսգրքում»:

Փոփոխությունների համաձայն, առևտրական կենտրոնների/շուկաների սեփականատերերի կողմից, առանց երրորդ անձի կյանքի և առողջությանը հասցված վնասի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործունեության պատճառով, սեփականատերերը կտուգանվեն 1000 լարիով:

Նախագծով, առևտրական կենտրոնների/շուկաների սեփականատերերի կողմից, առանց օբյեկտում կոմերցիոն գործունեությամբ զբաղվող անձի սեփականությանը հասցված վնասի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությամբ աշխատելու համար, սեփականատերերը տուգանվելու են 100 լարիով:

Բացի այդ նույն կարգավորումները սահմանվում են բենզալցակայանների և գազալցակայանների համար: Կանոնները խախտելու դեպքում տուգանքը սահմանվում է 1000 լարի:

Եթե խախտումը գրանցվում է երկրորդ անգամ, ապա օբյեկտը տուգանվելու է կրկնակի գումարով: Նշված օրինագիծը այսօր նախաձեռնվելու է բյուրոի նիստին:

 

 

Նմանատիպ