Օբամեյանգը նորամուտն «Արսենալում» նշեց գոլով Մխիթարյանի փոխանցումից հետո
Օբամեյանգը նորամուտն «Արսենալում» նշեց գոլով Մխիթարյանի փոխանցումից հետո

Դորտմունդի «Բորուսիայից» «Արսենալ» տեղափոխված գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը նորամուտը լոնդոնյան ակումբում նշեց գոլով:

Լիվերպուլի «Էվերտոնի» հետ տնային խաղում Օբամեյանգը հաշիվը դարձրել է 4:0: Գոլային փոխանցումը կատարել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Անգլիայի առաջնության 26-րդ տուրի «Արսենալ» – «Էվերտոն» հանդիպման լավագույն խաղացող, Whoscored.com-ի վարկածով:

Հայ ֆուտբոլիստը ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 9.9:

Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթել է 5:1 հաշվով, Մխիթարյանը կատարել է երեք գոլային փոխանցում:

Թողնել մեկնաբանություն