Օրբելիանիի հրապարակում միամյանց են խառնվում հնությունը և զարգացումը. Գիորգի Կվիրիկաշվիլի
Օրբելիանիի հրապարակում միամյանց են խառնվում հնությունը և զարգացումը. Գիորգի Կվիրիկաշվիլի

«Այսօր շատ լավ օր է, սկսում ենք Օրբելիանիի հրապարակի վերանորոգման նախագիծը»,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիակաշվիլին հայտարարել է Օրբելիանիի հրապարակի վերանորոգման նախագծի շնորհանդեսի ժամանակ:

Ինչպես ասել է վարչապետը Օրբելիանիի հրապարակը մշտապես եղել է առանձնահատուկ վայր, որտեղ բոլորից շատ էր զգացվում թե ինչով է Թբիլիսին տարբերվում այլ քաղաքներից:

«Օրբելիանիի հրապարակում միամյանց են խառնվում հնությունը և զարգացումը, հենց այս նախագիծն է հանդիսանալու հնության և զարգացման նշանակետը, որը սկսվել էր դեռ.ս նախկին քաղաքապետ Դավիթ Նարմանիայի ժամանակաշրջանում: Ցանկանում եմ նշել Աղմաշենեբելիի պողոտայի վերանորոգումը, որը այսօր հանդիսանում է տեղացիների և այցելուների համար սիրելի վայր: Օրբելիանիի հրապարակի և նրա հարակից տարածքների վերանորոգմամբ մենք կստանանք գեղեցիկ թաղամաս, որը էլ ավելի ճանաչված կդարձնի մեր քաղաքը»,-ասել է վարչապետը: