Օթար Դանելիային ընտրել են Սև ծովի տնտեսական համագործակցության խորհրդարանային վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում
Վրաստանի խորհրդարանային մշտական պատվիրակության ղեկավար Օթար Դանելիային ընտրել են Սև ծովի տնտեսական համագործակցության խորհրդարանային վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Դրա հետ մեկտեղ Վրաստանը դարձել է PABSEC-ի բյուրոի անդամ:
Փոխնախագահի պաշտոնում Օթար Դանելիայի թեկնածությանը միաձայն աջակցել են՝ PABSEC մտնող 11 երկրի խորհրդարանային պատվիրակությունների անդամները:
Քվեարկությունը անց է կացվել PABSEC-ի ամենամյա, հերթով 50-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցել են՝ Վրաստանի, Հայաստանի, Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Սերբիայի, Թուրքիայի և ՈՒկրաինայի խորհրդարանային պատվիրակությունների ներկայացուցիչներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan