Օթար Դանելիային ընտրել են Սև ծովի տնտեսական համագործակցության խորհրդարանային վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում

16:53, 29.11.2017

Վրաստանի խորհրդարանային մշտական պատվիրակության ղեկավար Օթար Դանելիային ընտրել են Սև ծովի տնտեսական համագործակցության խորհրդարանային վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Դրա հետ մեկտեղ Վրաստանը դարձել է PABSEC-ի բյուրոի անդամ:

Փոխնախագահի պաշտոնում Օթար Դանելիայի թեկնածությանը  միաձայն  աջակցել են՝ PABSEC մտնող 11 երկրի խորհրդարանային պատվիրակությունների անդամները:

Քվեարկությունը անց է կացվել PABSEC-ի ամենամյա, հերթով 50-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցել են՝ Վրաստանի, Հայաստանի, Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Սերբիայի, Թուրքիայի և ՈՒկրաինայի խորհրդարանային պատվիրակությունների ներկայացուցիչներ:

 

Նմանատիպ