Նյու Յորքում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով հինգ մարդ զոհվել է, տասնյակները վիրավորվել են
Նյու Յորքում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով հինգ մարդ զոհվել է, տասնյակներ՝ վիրավորվել։
BBC-ի փոխանցմամբ՝ Նիագարայի ջրվեժից Նյու Յորք տանող ճանապարհին մեքենան շրջվել է Ջենեսի շրջանում։
Նահանգային ոստիկանության տվյալներով՝ 54 ուղևոր տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարի և շրջվել։ Ուղևորներից մի քանիսը դուրս են նետվել ավտոբուսից, իսկ մյուսները մի քանի ժամ մնացել են շրջված ավտոբուսում։
24 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։ Երկուսը վիրահատվել են, իսկ մի քանի ուղևորներ շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում։
Իրավապահ մարմինների աշխատակիցները հաստատել են, որ ավտոբուսում տեխնիկական անսարքություն է եղել, ինչպես նաև վարորդը գտնվել է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ, և վարորդի դեմ մեղադրանք չի առաջադրվի։
Ավտոբուսը տեղափոխում էր ուղևորներ Չինաստանից, Հնդկաստանից, Մերձավոր Արևելքից, Ֆիլիպիններից և ԱՄՆ-ից։
Տուրիստական ընկերությունը համագործակցում է քննության հետ։
ԱՄՆ-ի Ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը հատուկ խումբ է ուղարկել դեպքի վայր՝ աղետի պատճառները հետաքննելու համար։