Նյու Յորքում ուղղաթիռի կործանմանը զոհ են դարձել «Սիմենս» ընկերության գործադիր տնօրենը և նրա ընտանիքը

11:20, 11.04.2025

Նյու Յորքում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են «Սիմենս» ընկերության գործադիր տնօրենը Իսպանիայում և հարավ-արևմտյան Եվրոպայում՝ Ավգուստին Էսկոբարը, նրա կինը և երեք երեխա՝ 4, 5 և 11 տարեկան։ Օդային աղետի արդյունքում զոհվել է նաև օդաչուն։

Նյու Յորքի ոստիկանության վարչության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես 15:15-ին՝ Ջերսի Սիթիի մերձակայքում, որտեղ ուղղաթիռը ընկել է Հադսոն գետը։

Նյու Յորքի ոստիկանության վարչության հաղորդմամբ՝ միջադեպի կապակցությամբ ընթանում է հետաքննություն։

Դեպքին արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հադսոն գետում ուղղաթիռը սարսափելի աղետի է ենթարկվել։ Ըստ ամենայնի, վեց հոգի՝ օդաչուն, երկու մեծահասակ և երեք երեխա, այլևս մեզ հետ չեն։ Աղետի կադրերը սահմռկեցուցիչ են։ Թող Աստված օրհնի զոհվածների ընտանիքներն ու ընկերները», – գրել է Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ