Նյու-Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

12:19, 27.09.2018

Նյու-Յորքում, Լեռնային Ղարաբաղի հարցով անցկացված հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները համաձայնել են բանակցությունները շարունակելու շուրջ: Հետագա հանդիպումն անցկացվելու է հոկտեմբերին: Տեղեկությունը տարածում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:

3 ժամ տևած բանակցությունը կայացել է Մինսկի խմբի միջնորդությամբ:

Կողմերը կիսել են կարծիքներ կոնֆլիկտի կարգավորման և տարածաշրջանում խաղաղության ապահովման տեսանկյունից:

Նմանատիպ