Նյու Յորքի խորհրդանիշներից մեկը, «Կրայսլերի» բարձրահարկ շենքը վաճառվում է 150 միլիոնով

Նյու Յորքում գտնվող ամենաբարձր շենքերից մեկի ՝ «Կրայսլերի» սեփականատերերը շենքը վաճառում են 150 մլն. դոլարով: Այս մասին գրում է «ՈՒոլտ սթրիթ ջորնալը»:

Հրատարակչության աղբյուրների տվյալներով, մի քանի շաբաթյա բանակցություններից հետո, շենքի գնումը որոշել է «Էրեփեր Հոլդինգ» ընկերությունը: Ընկերությունը շենքի այժմյան սեփականատերերի, Աբու Դաբիի պետական հիմնադրամի և «Տիշման Սփայերի» գործընկերն է:

Նյու Յորքի խորհրդանիշներից մեկը, 77 հարկանի շենքը կառուցվել է մոտ 90 տարի առաջ: Այն առաջին շինությունն էր աշխարհում, որի բարձրությունը գերազանցել էր 1000 ֆուտը:

1997 թվականին «Տիշման Սփայերը» մոտ 100 մլն. դոլար է ծախսել շենքի վերակառուցման համար