Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի թռիչքուղու վրա վայրէջքի ժամանակ Air Canada ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի, ինչի հետևանքով զոհվել են օդաչուն և երկրորդ օդաչուն
Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի թռիչքուղու վրա վայրէջքի ժամանակ Air Canada ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի։ Օդաչուն և երկրորդ օդաչուն զոհվել են, իսկ երկու մարդ վիրավորվել է։
Տեղեկատվությունը հաղորդում է «Sienna»-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աշխատակցին։
Ըստ հաղորդագրությունների, ինքնաթիռում եղել է ընդհանուր առմամբ 76 մարդ՝ 72 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։
Օդանավակայանը ժամանակավորապես փակվել է հետաքննության համար։