Նյու Յորքի համալսարաններից մեկում ելույթի ժամանակ հարձակվել են գրող Սալման Ռուշդիի վրա

20:57, 12.08.2022

Նյու Յորքի համալսարաններից մեկում ելույթի ժամանակ հարձակվել են գրող Սալման Ռուշդիի վրա։

Ըստ տեղեկությունների՝ Բուքերյան մրցանակի դափնեկիրը պետք է դասախոսություն կարդար համալսարանում, երբ բեմ է բարձրացել անհայտ անձը և սառը զենքով դանակահարել նրան։ Գրողին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։ Հարձակվողին ձերբակալել են դահլիճում գտնվողները։

Ինչպես գրում է «BBC»-ն, Սալման Ռուշդիի չորրորդ «Սատանայի հատվածները» վեպը, որը հիմնված է Մուհամեդ մարգարեի կյանքի վրա, մահմեդական աշխարհի կողմից ընկալվել է որպես սրբապղծություն։

Նմանատիպ