Նյու Յորքի դատավորը Թրամփի քրեական դատավարությունը դադարեցրել է մինչև նոյեմբերի 19-ը
Նյու Յորքի դատավորը կասեցրել է Դոնալդ Թրամփի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը։
Այս մասին գրում է «Reuters»-ը։
Խոսքը լռության համար պոռնոաստղ Սթորմի Դենիելսին գումար վճարելու մասին է:
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի և 2025 թվականի հունվարին նրա երդմնակալության արարողության պատճառով դատախազները Նյու Յորքի դատավոր Խուան Մերչանին խնդրել են դադարեցնել վարույթը։
Դատախազները հայտնել են, որ Թրամփը դատավորի գրասենյակին խնդրել է համաձայնել գործի դադարեցմանը: Դատավոր Խուան Մերչանը կասեցրել է գործի բոլոր վարույթները մինչև նոյեմբերի 19-ը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ մինչև այս ժամկետը դատախազները պետք է դատավորին նոր տեղեկություններ տրամադրեն այն մասին, թե ինչպես կազդի Թրամփի նախագահ ընտրվելը հնարավոր պատժի վրա։