Նյու Յորքի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել
Նյու Յորքի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել, նրանց թվում՝ 1 երեխա։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն դեպքի վայրից։
Միևնույն ժամանակ, իշխանությունները նշում են, որ սա դեռ նախնական տվյալներն են, և զոհերի թիվը կաճի։
Ըստ նրա՝ Բրոնքս թաղամասում այրվող շենքից հաջողվել է փրկել 12 մարդու։
«Շենքում որոնումները շարունակվում են»,- ասել է նա։
Քաղաքապետի խոսքով՝ հրդեհը բռնկվել է 5-հարկանի բնակելի շենքում և տարածվել։ Հրշեջ-փրկարարները դեպքի վայր են ժամանել 3 րոպեի ընթացքում, կրակի դեմ, որին տրվել է 4-րդ կատեգորիա, պայքարել է ավելի քան 150 մարդ։
«Զոհեր կան բոլոր հարկերում»,- հայտնել է քաղաքի հրշեջ վարչության ղեկավար Դենիել Նայգրոն։ Ըստ նրա՝ այս ողբերգությունը, անկասկած, իր մասշտաբով պատմական է։ Նույնն է ասել նաև քաղաքապետը։ Ըստ նրա՝ հրդեհն ամենասարսափելին է վերջին 25 տարվա ընթացքում։