«Նյու Յորք Թայմս»-ի փոխանցմամբ՝ Իսրայելը Ուկրաինա կուղարկի «Փեթրիոթ» հեռահար զենիթահրթիռային համակարգ

12:31, 05.05.2025

Իսրայելում տեղակայված Patriot հեռահար զենիթահրթիռային համակարգը կուղարկվի Ուկրաինա։ Այս մասին գրում է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ինչպես այս կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, «Ուկրաինա նախկինում հաստատված փաթեթներից սարքավորումների մատակարարումները կշարունակվեն»։

«Նյու Յորք Թայմս»-ի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերն այժմ ունեն ութ «Պատրիոտ» զենիթահրթիռային համակարգ, սակայն դրանցից միայն վեցն են մարտունակ։ Երկուսը վերանորոգման փուլում են։

Ինչպես նշել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, եթե Իսրայելը Patriot ուղարկի Ուկրաինա, իսկ Գերմանիան կամ Հունաստանը մատակարարի մեկ այլ համակարգ, նրանց թիվը Ուկրաինայում կաճի մինչև տասը։

Տեղեկության համար, ԱՄՆ-ում գործող կանոնների համաձայն, Վաշինգտոնը պետք է հաստատի ամերիկյան հրթիռային համակարգերի մատակարարումը Ուկրաինա, նույնիսկ եթե այդ զենքը Կիև է փոխանցվում երրորդ երկրների օգնությամբ։

Լրատվամիջոցները կանխատեսում են, որ Իսրայելից Ուկրաինա ուղարկված Patriot զենիթահրթիռային համակարգը Ուկրաինա կհասնի մինչև ամառ։

Նմանատիպ