Նյու Յորք Թայմս. Այաթոլլահ Ալի Խամենեին ունի երեք հոգևորական թեկնածու, որոնք կարող են փոխարինել իրեն իր սպանության դեպքում
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ընտրել է երեք հոգևորականի, որոնք կփոխարինեն իրեն իր սպանության դեպքում։
Այս մասին հաղորդում է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով իրանական երեք աղբյուրների։
Ըստ լրատվամիջոցի՝ Այաթոլլա Ալի Խամենեին ապաստան է գտել ստորգետնյա բունկերում և իր զինվորական հրամանատարների հետ շփվում է վստահելի անձի միջոցով։
Ըստ աղբյուրների՝ Խամենեին իր պաշտոնի համար ընտրել է երեք բարձրաստիճան հոգևորականի։ Նա նաև ընտրել է զինվորական հրամանատարների փոխարինողներ, եթե Իսրայելի գործողության ընթացքում սպանվեն այլ բարձրաստիճան զինվորականներ։
Ինչպես հիշում եք, անցյալ շաբաթվա վերջին միջազգային մամուլը հաղորդել էր, որ Իսրայելը ծրագիր ուներ սպանելու Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, սակայն նախագահ Թրամփը արգելափակեց այն։