Նվազեցված կառավարության հայեցակարգը ծառայելու է կառավարման օպտիմալ համակարգի ստեղծմանը, այլ ոչ թե մարդկանց աշխատանքից հեռացմանը. Մայա Ցքիթիշվիլի
Նվազեցված կառավարության հայեցակարգը ծառայելու է կառավարման օպտիմալ համակարգի ստեղծմանը, այլ ոչ թե մարդկանց աշխատանքից հեռացմանը. Մայա Ցքիթիշվիլի

Նվազեցված կառավարության հայեցակարգը առաջին հերթին ծառայելու է կառավարման օպտիմալ համակարգի ստեղծմանը, այլ ոչ թե մարդկանց աշխատանքից հեռացմանը,-այս հայտարարությունը կառավարության նիստի ավարտից հետո, արել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիթիշվիլին:

Ինչպես նշել է նախարարը, խոսքը գնում է ոչ թե մասսայական կրճատման, այլ կառավարման օպտիմալ համակարգի մասին:

«Պետությունը որոշում է ընդունել, որ բյուրոկրատական ծախսերը չպետք է մեծանան, ընդհակառակը պետք է նվազեցվեն: Արդեն ասվել է, որ ավելացվելու են ոստիկանների և հրշեջ փրկարարների աշխատավարձերը, ինչպես նաև ընթացքում է մանկավարժների աշխատավարձերի ավելացման հարցը»,-հայտարարել է Մայա Ցքիտիշվիլին:

Հարցին, թե քանի մարդ է ընկնելու կրճատման տակ, Մայա Ցքիտիշվիլին հայտարարել է, որ դա հայտնի կլինի միայն գործառույթների այլ նախարարություններ ինտեգրելուց հետո:

Վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր հայտարարել է, որ կառավարության կառուցվածքում մնալու է 10 նախարարություն և մեկ պետնախարարի ապարատ: