2020-2021 թվականներին ավարտվելու է 63 նոր դպրոցի շինարարությունը. Մայա Ցքիթիշվիլի
2020-2021 թվականներին ավարտվելու է 63 նոր դպրոցի շինարարությունը. Մայա Ցքիթիշվիլի

2020-2021 թվականների ընթացքում փուլ առ փուլ ավարտվելու է 8400 աշակերտի վրա հաշվարկած 63 նոր դպրոցի շինարարությունը և 87 գոյություն ունեցող դպրոցի կապիտալ վերանորոգման աշխատանքները, որոնք սկսել ենք այս տարի», – Այս մասին Մայա Ցքիթիշվիլին հայտարարել է խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ:

Ինչպես նշել է նախարարի թեկնածուն, այս տարի առաջին անգամ մունիցիպալիտետնետը իրականացնում են 20 միլիոն լարի փոքր վերանորոգման աշխատանքներ և մինչև տարեվերջ 642 դպրոցում կբարեկարգվի առաջին կարգի հիմնական ենթակառուցվածքը:

Դպրոցական ենթակառուցվածքների բարեկարգումը կշարունակվի և հաջորդ տարի մունիցիպալիտետնետը կկարողանան սկսել փոքր չափսի դպրոցների կառուցում, որը Մայա Ցքիթիշվիլիի խոսքով, բացի դպրոցական ենթակառուցվածքի զարգացմանը, կաջակցի մունիցիպալիտետներում անհրաժեշտ իրավասությունների աճին: