Նուցա Բուզալաձեն Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչում հանդես կգա 11 համարի ներքո
Նուցա Բուզալաձեն Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչում հանդես կգա 11 համարի ներքո

Եվրատեսիլ 2024-ին Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն մայիսի 9-ին կայանալիք Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչում կերգի 11-րդ համարի ներքո։

Firefighter – այսպես է կոչվում 2024 թվականի վրացական մրցութային երգը, որը Դարկո Դիմիտրովն ու Ադա Սատկան գրել են հատուկ Նուցայի համար։

Երկրորդ կիսաեզրափակչում Վրաստանի հետ միասին կերգի Ավստրիան, Մալթան, Շվեյցարիան, Հունաստանը, Չեխիան, Ալբանիան, Դանիան, Հայաստանը, Իսրայելը, Էստոնիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լատվիան, Սան Մարինոն և Բելգիան։