Նուցա Բուզալաձե. Իմ երազանքն էր, որ Վրաստանը անցներ եզրափակիչ, ես հպարտ եմ իմ երկրով, բեմում զգում էի իմ երկրի էներգիան
«Երազում էի, որ Վրաստանը յոթ տարի անց դուրս գա եզրափակիչ, ես երջանիկ եմ»,- այսօր կիսաեզրափակիչ շոուից հետո կայացած մամուլի ասուլիսում ասաց Եվրատեսիլ երգի մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն։
«Շատ շնորհակալ եմ բոլորին ինձ վստահելու համար։ Ես զգում էի էներգիան բեմում: Շնորհակալ եմ, որ ստիպեցիր ինձ հավատալ, որ երազանքներն իսկապես իրականանում են: Երազում էի, որ Վրաստանը յոթ տարի անց դուրս գա եզրափակիչ։ Ես երջանիկ եմ: Ես հպարտ եմ իմ երկրով՝ Վրաստանով: Ես հպարտ եմ, որ վրացի եմ։ Ես ուզում էի ցույց տալ այն կրակը, որն ունեն վրացիները: Ես բեմում էներգիա էի զգում իմ երկրից, սիրում եմ իմ երկիրը։ Շատ մարդիկ են աշխատել այս ելույթի վրա և շնորհակալություն բոլորիդ դրա համար: Երբ այդպես ես աշխատում, դա միշտ արդյունք է տալիս։ Սա իմ երազանքն էր»,- ասուլիսում ասել է Նուցա Բուզալաձեն։
American Idol-ին մասնակցելու և Քայլի Մինոուգի հետ դուետի մասին հարցին Նուցա Բուզալաձեն նշել է, որ American Idol-ն իրեն պատրաստել է Եվրատեսիլին։
«Ես շատ եմ խոսում երազանքների մասին։ Դա American Idol-ի եզրափակիչն էր: American Idol-ը շատ է տարբերվում Եվրատեսիլից: American Idol-ը ամերիկացիների համար է, Եվրատեսիլը միջազգային է: American Idol-ը ինձ պատրաստեց ներկայացնելու իմ երկիրը Եվրատեսիլում: Երկու նախագծերում էլ մեծ աշխատանք եմ տարել: Ես հպարտ էի երգել Քայլի Մինոուգի հետ։ Դա նաև երազանք էր՝ երբ մանուկ հասակում հայելու առաջ երգում էիր նրա երգերը և հանկարծ նրա հետ պետք է կանգնես բեմում։ Կարևոր է հավատալ, որ երազանքներն իսկապես իրականանում են և իմ կյանքը դրա ապացույցն է»,- ասել է Նուցա Բուզալաձեն։
Հայաստանից ևս մեկ հարց ուղղվեց Վրաստանի ներկայացուցչին, որի ներկայացուցիչը նույնպես դուրս եկավ եզրափակիչ։
«Ես շատ էի անհանգստանում։ Մեզ կապում է երկարամյա բարեկամությունը։ Դուք արժանի եք լինել եզրափակիչում։ Հիանալի էր»,- հավելել է Նուցա Բուզալաձեն։
Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն տեղափոխվել է Եվրատեսիլի եզրափակիչ։ Այսօր կայացավ Եվրատեսիլ 2024-ի երկրորդ կիսաեզրափակիչը։