Նշանակություն չունի, Ալեկո Էլիսաշվիլին խորհրդարանից, թե նրանից դուրս կշարունակի բամբասել այլ կուսակցությունների մասին. Սերգո Չիխլաձե
Նշանակություն չունի, Ալեկո Էլիսաշվիլին խորհրդարանից, թե նրանից դուրս կշարունակի բամբասել այլ կուսակցությունների մասին. Սերգո Չիխլաձե

«Ռազմավարություն Աղմաշենեբելին» չի քննարկում, որ Ալեկո Էլիսաշվիլիի պես մտնի խորհրդարան, – այս մասին հայտարարել է «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» անդամ, Սերգո Չիխլաձեն:

Ըստ նրա, խորհրդարանական մեծամասնության և «Մոքալաքեեբի» կուսակցության միջև ձևակերպված հուշագրում չի խոսվում քաղբանտարկյալների և արտահերթ ընտրությունների մասին:

«Ալեքո Էլիսաշվիլիի կողմից հրապարակված կետերը քննարկվել են նաև չորրորդ փուլում, և դա պարոն Էլիսաշվիլիի վաստակը չէ: Սա ամբողջովին ընդդիմության վաստակն է:

Մեզ համար նշանակություն չունի, թե որտեղ կմտնի Էլիսաշվիլին, կամ որտեղ դուրս կգա, նշանակություն չունի պարոն Ալեկո Էլիսաշվիլին խորհրդարանից, թե նրանից դուրս կշարունակի բամբասել այլ կուսակցությունների մասին կամ նրանց նկատմամբ անել զրպարտիչ հայտարարություններ:

Չորրորդ փուլում ընդդիմության ներկայացրած ծրագրից, հուշագրի կետերում չկա քաղբանտարկյալների մասին կետը, չկա արտահերթ ընտրությունների հարցը, նույնիսկ այն թեմաները, որոնք վատթարացված են, օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրության կարգը և այլն», – ասել է Սերգո Չիխլաձեն: