Նպատակահարմար չեմ գտնում փրայդի շաբաթյակի անցկացումը, քանի որ գոյություն ունեն խմբեր, ովքեր կարող են դա օգտագործել այլ կերպ. Կախա Կալաձե
Նպատակահարմար չեմ գտնում փրայդի շաբաթյակի անցկացումը, քանի որ գոյություն ունեն խմբեր, ովքեր կարող են դա օգտագործել այլ կերպ, – այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, մեկնաբանելով փրայդի անցկացման հարցը:
Ինչպես հայտարարել է Կախա Կալաձեն, երկրում խոսքի ազատությունը պաշտպանված է:
«Այս երկրում խոսքի ազատությունը պաշտպանված է: Մենք տարիներ առաջ ընդունեցինք մի կարևոր օրենք, որտեղ բոլորը հավասար են, և յուրաքանչյուրն ինքնադրսևորվելու հնարավորություն ունի: Ինչ վերաբերում է ընդհանրապես «փրայդի շաբաթին», ապա ես դա նպատակահարմար չեմ համարում, քանի որ կան հատուկ խմբեր, որոնք կարող են այն չարաշահել: Խոսքի ազատությունը երկրում պաշտպանված է, դուք չեք կարող բերել փաստեր և դեպքեր, որոնք սահմանափակում են մարդկանց արտահայտման ազատությունը:
Հարցին, թե իշխանությունը մեծ նշանակություն է տալիս Վասաձեի և Փալավանդիշվիլու կողմնակիցներին, Կախա Կալաձեն պատասխանել է. «Ի՞նչ կապ ունի Փալավանդիշվիլին դրա հետ: Ո՞վ է Փալավանդիշվիլին: Նրանք, ովքեր սխալ են գործում և խախտում են օրենքը, համապատասխան պատիժ կկրեն»: