Նոյեմբերի սկզբին հանրության առաջ մերկացած իրանցի ուսանողուհում մեղադրանք չառաջադրվեց, աղջիկը վերադարձավ ընտանիք

12:07, 20.11.2024

Նոյեմբերի սկզբին հանրության առջև մերկացած իրանցի ուսանողին մեղադրանք չի առաջադրվի։ Այս մասին տեղեկություն է տարածում «BBC»-ն՝ հիմնվելով իրանական դատարանի խոսնակի վրա։

Ինչպես հայտնել են դատարանում, երիտասարդը բուժօգնություն է ստացել հիվանդանոցում և վերադարձել ընտանիք։

«Հաշվի առնելով, որ նա տեղափոխվել է հիվանդանոց և պարզվել է, որ հիվանդ է, նա հանձնվել է ընտանիքին, և նրա դեմ դատական ​​գործ չի հարուցվել»,- ասել է Իրանի դատարանի խոսնակ Ասղար Ջահանգիրին։

Նոյեմբերի սկզբին սոցցանցերում տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում էր, որ երիտասարդ կինը՝ Ահոո Դարյաեն, ի նշան բողոքի, հանել է իր հագուստը համալսարանի տարածքում, որից հետո նրան ձերբակալել են իրավապահները։ Մինչ այդ նրան համալսարանի անվտանգության աշխատակիցները մեղադրել են հիջաբը ոչ ճիշտ կրելու համար, ինչին հաջորդել է աղջկա բողոքը։ Այն ժամանակ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ ուսանողը «հիվանդ է» և տեղափոխվել է հոգեբուժական բաժանմունք:

Նմանատիպ