Նոյեմբերի 8-ից հասարակական տրանսպորտի երթուղիներում որոշ փոփոխություններ կկատարվեն

19:41, 07.11.2025

Նոյեմբերի 8-ից սկսած՝ Կրթանիսի և Սամգորիի շրջաններում կգործարկվի միկրոավտոբուսային մեկական նոր երթուղի։

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ N544 միկրոավտոբուսը կշարժվի մետրոյի «300 առագվելցի» կայարանի հարակից տարածքից՝ անցնելով Յալբուզի փողոցով, Օրթաչալհեսի կամրջով և Վախթանգ Գորգասալի փողոցով մինչև Կրթանիսի փողոց 65։

N559 երթուղին կսպասարկի Սամգորի շրջանը։ Միկրոավտոբուսը կսկսի երթևեկությունը Գիվի Ամիլախվարի փողոց 17-ի մոտակայքից, կանցնի Կախեթիի մայրուղով և Ջավախեթիի փողոցով՝ հասնելով մինչև «Վարկեթիլի» մետրոյի կայարան, այնուհետև նույն երթուղով կվերադառնա Գիվի Ամիլախվարի փողոց։

«Նոր երթուղիները զգալիորեն կբարելավեն տեղաշարժը և հանրային տրանսպորտով օգտվելը կդարձնեն ավելի հարմարավետ և հասանելի։

Բացի այդ, Սամգորի շրջանում N295 երթուղում գործող փոքրածավալ ավտոբուսները կփոխարինվեն 10 մետրանոց MAN ավտոբուսներով։

Նոր ավտոբուսները կսպասարկեն ավելի մեծ թվով ուղևորների և կբարելավեն տեղաշարժը Բեսարիոն Չիչինաձե և Քինձմարաուլի փողոցներում, ինչպես նաև Մոսկվայի պողոտայից դեպի «Վարկեթիլի» մետրոյի կայարան։

Նաեւ Մթածմինդա և Գլդանի շրջաններում միկրոավտոբուսների երթուղիները կերկարացվեն։ Մասնավորապես՝ Մթածմինդայի շրջանում N481 միկրոավտոբուսը, որն անցնում է Ծղնեթից դեպի Կիկեթ՝ Դիդեբա գյուղի միջով, այժմ կսպասարկի նաև Դիդեբա գյուղում գտնվող Դիդեբայի փողոցը և Սամպանտե I նրբանցքը։

Բացի այդ, կերկարացվի Գլդանի շրջանում գործող N508 միկրոավտոբուսի երթուղին։ Այս միկրոավտոբուսը սպասարկում է «Ախմետելիի թատրոն» մետրոյի կայարանի հարակից տարածքը (Գոբրոնիձե փողոց) և Ավշնի փողոցի ու Ավշնի III նրբանցքի բնակիչներին։ Նոր երթուղով միկրոավտոբուսը կշարունակի երթևեկությունը Ավշնի III նրբանցքից՝ Վախթանգ Փիրցխալավա փողոցով մինչև Միքայել Վաշակիձեի փողոցի խաչմերուկ։

Մթածմինդա և Գլդանի շրջաններում նոր երթուղիները ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 8-ից», – նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ