Նոյեմբերի 28-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, սահմանափակվում է ուղևորների միջքաղաքային փոխադրումը, սահմանափակումը չի վերաբերում թեթև մարդատար ավտոմեքենաներին, այդ թվում՝ տաքսիներին
Նոյեմբերի 28-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, սահմանափակվում է ուղևորների կանոնավոր միջքաղաքային փոխադրումը, այդ թվում՝ երկաթուղով, ավտոբուսով, միկրոավտոբուսով: Այս մասին որոշում է կայացրել համակարգող խորհուրդը:
Խորհրդի որոշմամբ, միջքաղաքային փոխադրումների սահմանափակումը չի վերաբերում թեթև մարդատար ավտոմեքենաներին, այդ թվում՝ տաքսիներին:
Բացի այդ, նոյեմբերի 28-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ երկրի մասշտաբով արգելվում է տեղաշարժը ժամը 21:00-ից 05:00-ն ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև հասարակական տարածքում գտնվելը, բացառություն է Ամանորի՝ դեկտեմբերի 31-ի գիշերը և Սուրբ ծննդյան՝ հունվարի 6-ի գիշերը:
Միջգերատեսչական համակարող խորհուրդի որոշումը սահմանափակումների խստացման մասին հայտնի է դարձել այսօր: Ինչ սահմանափկումներ կգործեն նոյեմբերի 28-ից Վրաստանում, կարող եք ընթերցել հղումով: