Ինչ սահմանափակումներ են գործելու Վրաստանում նոյեմբերի 28-ից
Ինչ սահմանափակումներ են գործելու Վրաստանում նոյեմբերի 28-ից

Հաշվի առնելով Վրաստանում առկա համաճարակաբանական իրավիճակը, վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել խստացնել և ընդլայնել երկրում առկա կետային սահմանափակումները:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ,

  • Նոյեմբերի 28-ից հունվարի 31-ը ներառյալ.

Երկրի մասշտաբով սահմանափակվում է.

  • Տեղաշարժը ժամը 21:00-ից 05:00-ն ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև հասարակական տարածքում գտնվելը, բացառություն է Ամանորի՝ դեկտեմբերի 31-ի գիշերը և Սուրբ ծննդյան՝ հունվարի 6-ի գիշերը:
  • Ուղևորների կանոնավոր միջքաղաքային փոխադրումը, այդ թվում՝ երկաթուղով, ավտոբուսով, միկրոավտոբուսով: Ավտոմեքենաների (ներառյալ տաքսիները) համար սահմանափակումներ չեն գործի.
  • Ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջությամբ անցել են առաքման ծառայության: Թույլատրվում է.
    Սննդամթերքը տանել անձամբ, «takeaway»
  • Առաքում
  • «Drive»
  • Մարզահլիճների և լողավազանների աշխատանքը
  • Բոլոր տեսակի գիտաժողովներ, դասընթացներ, մշակութային, ժամանցային միջոցառումներ – թույլատրելի է միայն առցանց ձևաչափով
    Սպորտային, արվեստի և մշակույթի խմբակների/ստուդիաների գործունեությունը:

Մեծ քաղաքներում – ք. Թբիլիսիում, ք. Բաթումում, ք. Քութաիսիում ք. Ռուսթավիում ք. Գորիում, ք. Փոթիում, ք. Զուգդիդիում, Թելավիում և լեռնադահուկային հանգստավայրերում՝ Բակուրիանիում, Գուդաուրիում, Գոդերձիում և Մեստիայում, կգործեն լրացուցիչ սահմանափակումներ.

  • ք. Թբիլիսիի, ք. Թելավիի, ք. Բաթումիի, ք. Քութաիսիի, ք. Ռուսթավիի, ք. Գորիի, ք. Փոթիի, ք. Զուգդիդիի սահմաններում հասարակական տրանսպորտի աշխատանքը;
  • Առևտրի օբյեկտները (բացառությամբ սննդի, կենդանիների կերերի, դեղատների, անասնաբուժական դեղատների, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների և մամուլի կրպակների) գործում են միայն հեռակա կարգով
  • Բաց և փակ տոնավաճառները չեն գործում: Ագրարային շուկաները շարունակում են գործել
  • Դպրոցները, արհեստագործական դպրոցները և բարձրագույն ուսումնական հաստատությունները (բացի բժշկական կրթական ծրագրերից) ամբողջությամբ անցել են հեռավար ուսուցման ռեժիմի.
  • Մասնավոր և պետական ​​մանկապարտեզները դադարում են աշխատել:

Դահուկային հանգստավայրերի աշխատանքը

  • Հյուրանոցների աշխատանքը թույլատրվում է միայն կարանտինային տարածքներ կազմակերպելու համար
  • Նաև դադարեցվում է լեռնադահուկային մայրուղիների և դահուկային ճոպանուղիների աշխատանքը:

Դեկտեմբերի 24 – հունվարի 2. Սահմանափակումները մեղմացվում են.

Երկրի մասշտաբով.

  • Կաշխատեն առևտրի կենտրոնները, բաց և փակ տոնավաճառները
  • Վերականգնվելու է ինչպես քաղաքային, այնպես էլ միջքաղաքային տրանսպորտի աշխատանք:

Հունվարի 3 – հունվարի 15 ժամանակահատված

Երկրի մասշտաբով.

  • Հայտարարվում են հանգստյան օրեր
  • Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 24-ը գործող բոլոր սահմանափակումները վերականգնվում են
  • Չեն աշխատի պետական ​​կամ մասնավոր հաստատությունները, բացառությամբ բանկերի և ռազմավարական նշանակության օբյեկտների ու ծառայությունների:

Հունվարի 16 – 31 հունվարի

Երկրի մասշտաբով.

  • Վերականգնվելու է քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը, առևտրի օբյեկտների և բաց և փակ տոնավաճառների (բացառությամբ շաբաթ-կիրակի օրերի) աշխատանքը
  • Շաբաթ-կիրակի տրանսպորտը, առևտրի օբյեկտներն ու տոնավաճառները դադարում են աշխատել:

Այս ժամանակահատվածում սահմանափակումները չեն վերաբերում.

  • Բոլոր մյուս տնտեսական գործողություններին.

1. Պետական ​​և մասնավոր շինարարական-վերանորոգման աշխատանքներին

2. Բանկային և ֆինանսական գործունեությանը

3. Սննդամթերքի, կենդանիների կերի, դեղատների, անասնաբուժական դեղատների, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների և մամուլի կրպակների աշխատանքին.

4. Առաքման և «անձամբ վերցնելու» ծառայություններին

5. Գեղեցկության սրահների և էսթետիկ բժշկության կենտրոնների աշխատանքին

6. Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և տեխնիկական զննման ծառայություններին

7. Կենցաղային տեխնիկայի վերանորոգման ծառայություններին

8. Ագրարային շուկայի գործունեությանը

9. Եվ այլն:

Ավտոմեքենաներով երթևեկությունը (ներառյալ տաքսի) չի սահմանափակվում:

Թողնել մեկնաբանություն