Նոյեմբերի 28-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, ռեստորանները և սննդի կետերն ամբողջովին անցնում են առաքման ծառայության
Վրաստանում առկա համաճարակային վիճակը հաշվի առնելով, վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել երկրում գործող կետային սահմանափակումները խստացնելու և ընդլայնելու մասին:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, նոյեմբերի 28-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, ռեստորանները և սննդի կետերն ամբողջովին անցնում են առաքման ծառայության: Թույլատրելի է. սննդամթերք դուրս բերել, «takeaway», «Drive»:
Միջգերատեսչական համակարող խորհուրդի որոշումը սահմանափակումների խստացման մասին հայտնի է դարձել այսօր: Ինչ սահմանափկումներ կգործեն նոյեմբերի 28-ից Վրաստանում, կարող եք ընթերցել հղումով: