Նոյեմբերի 28-ից առևտրի օբյեկտները, բացառությամբ սննդի, կենդանիների կերերի, դեղատների, անասնաբուժական դեղատների, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների և մամուլի կրպակների, կաշխատեն են հեռակա կարգով
Վրաստանում առկա համաճարակային իրավիճակի հաշվի առնելով, վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը կայացրել է երկրում գործող կետային սահմանափակումները խստացնելու և ընդլայնելու որոշում:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, նոյեմբերի 28-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, առևտրի օբյեկտները (բացառությամբ սննդի, կենդանիների կերերի, դեղատների, անասնաբուժական դեղատների, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների և մամուլի կրպակների) գործում են միայն հեռակա ռեժիմում, ինչպես նաև բաց և փակ տոնավաճառները չեն գործում: Ագրարային շուկաները շարունակում են աշխատանքը:
Միջգերատեսչական համակարող խորհուրդի որոշումը սահմանափակումների խստացման մասին հայտնի է դարձել այսօր: Ինչ սահմանափկումներ կգործեն նոյեմբերի 28-ից Վրաստանում, կարող եք ընթերցել հղումով: