Նոյեմբերի 21-ին մենք կրկին կորոշենք մեր երկրի ապագան և հավատում եմ, որ կքվեարկենք Վրաստանի վաղվա օրվա համար. Սոզար Սուբարի
Նոյեմբերի 21-ին մենք կրկին կորոշենք մեր երկրի ապագան և հավատում եմ, որ կքվեարկենք Վրաստանի վաղվա օրվա համար. Սոզար Սուբարի

Շուտով, նոյեմբերի 21-ին, դուք ևս մեկ անգամ կորոշեք մեր երկրի ապագան և ես հավատում եմ, որ քվեարկելու եք Վրաստանի վաղվա օրվա օգտին, «միասին հանուն Վրաստանի հաջողության»,- այս մասին Սամգորիի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Սողար Սուբարին հայտարարել է Վարկեթիլի 3-ի բնակչության հետ հանդիպման ժամանակ:

Ըստ նրա, «Վրացական երազանքի» կառավարման ընթացքում, Վարկեթիլի 3-ի տարածքում շատ բան արվեց. Կառուցվեցին ներքին ճանապարհներ, ութ հեկտարի վրա կառուցվեց հանգստի գոտի, որոնց ընդհանուր արժեքը 7 000 000 լարի է, ֆուտբոլի ֆեդերացիայի ֆինանսավորմամբ կառուցվեց ՈւԵՖԱ-ի չափանիշների համապատասխան ֆուտբոլային մարզադաշտ, որի արժեքը 2 000 000 լարիից ավել է: Ընթացքի մեջ է բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարությունը, որը կավարտվի 2021 թվականին և դրա արժեքը կազմում է 13 000 000 լարի:

Ինչպես նշել է Սոզար Սուբարին, խնդիրները դեռևս մնում են, և այդպիսիք են ամորտիզացված վերելակների վերականգնումն ու փոխարինումը, ջրի և կոյուղու համակարգի ամբողջական վերականգնումը և հանգստի գոտիների կազմակերպումը:

Հանդիպման ավարտին մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուն շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր եկել էին հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններին և քվեարկել «Վրացական երազանքի» և նրա մեծամասնական թեկնածուի օգտին:

«Հոկտեմբերի 31-ին, չնայած երկրում ստեղծված համավարակային ծանր իրավիճակին, դուք կատարել եք քաղաքացիական պարտքը և ձեր ընտրությամբ թույլ չեք տվել, որ արմատական ​​ընդդիմությունը երկիրը հետ տանի դեպի մութ անցյալ: Այսօր ձեր ակտիվությունն ու աջակցությունը շատ ավելի գնահատելի են, քան երբևէ: Մենք շնորհակալություն ենք հայտնում նաև այն ընտրողներին, ովքեր բացահայտորեն սատարել են մեզ, սակայն ինչ-ինչ պատճառներով չկարողացան գալ ընտրությունների»,- հայտարարել է Սոզար Սուբարին: