Նոյեմբերի 21-ին ամոթի միջանքները չեն քննարկվում դասական մեթոդով. Զաալ ՈՒդումաշվիլի
«Ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլին հայտարարում է, որ միավորված ընդդիմությունը նոյեմբերի 21-ին ծրագրում է անց կացնել բողոքի ցույց, սակայն քննարկվում է թե ինչ տեսքով:
«Բազմաթիվ վարկածներ կան, քննարկվում է նաև կենդանի շղթան: Բոլոր կողմերը կձևակերպեն իրենց դիրքորոշումը և մենք համաձայնության կգանք մեկ դիրքորոշման շուրջ: Ամոթի միջանցքը դասական մոդելով չի դիտարկվում, քանի որ մեր ընտրողն է թե ուրիշինը, մենք չպետք է նրա վրա ճնշում գործադրենք: Եթե կառավարությունը հարգեր ընտրողների կամքը, ապա չէր լինի այն, ինչ այսօր է», – հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին:
Ըստ նրա, եթե ինչ-որ մեկը վիրավորել է ընտրողներին, դա «Վրացական երազանքն» է:
«Հուսով ենք, որ իշխանությունների հետ երրորդ հանդիպմանը կլինի ողջամիտ առաջարկ, քանի որ երկիրը գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ, և անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ քայլեր: Առաջարկը կարող է վերաբերել միայն արտահերթ ընտրություններին»,- հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին:
«Լելոյի» գրասենյակում ընթանում է ընդդիմության անդամների հանդիպումը, որտեղ քննարկում են բողոքի միջոցառումները: