Նոյեմբերի 20-ին ուկրաինական բանակի կողմից բրիտանական «Storm Shadow» հրթիռներով ռուսական Կուրսկի շրջանի հրթիռակոծման հետեւանքով 18 ռուս զինվոր է զոհվել, 33-ը՝ վիրավորվել
Նոյեմբերի 20-ին ուկրաինական բանակի կողմից բրիտանական «Storm Shadow» հրթիռներով ռուսական Կուրսկի շրջանի հրթիռակոծման հետեւանքով 18 ռուս զինվոր է զոհվել, 33-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով ռուս բլոգերների վրա։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ զոհվածների մեծ մասը հարավային և արևելյան ռազմական շրջանների սպաներ են։ Հաղորդվում է նաեւ, որ հարձակման ժամանակ հրամանատարական կետում է եղել Լենինգրադի ռազմական շրջանի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սոլոդչուկը։ Տուժածների թվում են 88-րդ ինժեներական լեգեոնի 13 զինծառայող։
Սոցցանցերում շրջանառվում են տեսանյութեր, որոնք արված են ՌԴ նախագահի աշխատակազմին ենթակա առողջարանի շենքի մոտ։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռմբակոծության թիրախը եղել է ընդհատակյա հրամանատարական կետը։ Հաղորդվում է, որ տեղում են եղել նաև հյուսիսկորեացի զինվորականներ և, հնարավոր է, հյուսիսկորեացի հրամանատարներ: