Նոյեմբերի 16-ին և 17-ին Ճաբուա Ամիրեջիբի մայրուղով կսահմանափակվի երթևեկությունը
Նոյեմբերի 16-ին և 17-ին Ճաբուա Ամիրեջիբի մայրուղով կսահմանափակվի երթևեկությունը։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։
Մայրաքաղաքի քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքներ են տարվում Ճաբուա Ամիրեջիբի մայրուղու քարքարոտ լանջին քարաթափման ցանց տեղադրելու ուղղությամբ։
«Նշված աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ին և 17-ին՝ ժամը 00:00-06:00-ն, կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Սահմանափակումը, մասնավորապես, վերաբերում է Ճաբուա Ամիրեջիբի և Քաքուցա Չոլողաշվիլի մայրուղիների խաչմերուկից դեպի Միխեիլ Թամարաշվիլի պողոտա ընկած թունելից ճանապարհահատվածին։
Սահմանափակման ընթացքում մեքենաները կարող են երթևեկել Քաքուչա Չոլողաշվիլի մայրուղուց, Սուլխան Ցինցաձեի փողոցից և Միխեիլ Թամարաշվիլի պողոտայից։
Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։