Նոյեմբերի 15-ին Վրաստանում կպահպանվի առանց տեղումների եղանակ, 16-17-ին սպասվում է անձրև և քամի, իսկ նոյեմբերի 18-ին կրկին առանց տեղումների եղանակ

14:36, 14.11.2024

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում նոյեմբերի 15-18-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ նոյեմբերի 15-ին Վրաստանում կպահպանվի առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 16-17-ը սպասվում է անձրեւ եւ քամոտ եղանակ։ Նոյեմբերի 18-ին կրկին կդիտվի առանց տեղումների եղանակ.

Նոյեմբերի 15-ին և 18-ին Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ, 16-17-ին սպասվում է անձրեւ և քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +13, +15 աստիճան։

Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) նոյեմբերի 15-ին և 18-ին կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան, իսկ նոյեմբերի 16-17-ին կլինի համեմատաբար ավելի ցուրտ, կդիտվի անձրեւ, քամու ուժգնացում։ Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստափոնի, Քութաիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) նոյեմբերի 15-ին և 18-ին կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան, նոյեմբերի 16-17-ին սպասվում է անձրեւ եւ համեմատաբար զով եղանակ։

Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) նոյեմբերի 15-ին և 18-ին կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +14, +19 աստիճան տաքություն։ Նոյեմբերի 16-17-ին սպասվում է անձրեւ եւ համեմատաբար ցուրտ եղանակ։ Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) նոյեմբերի 15-ին և 18-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12, +17 աստիճան տաքություն։ Նոյեմբերի 16-17-ը կդիտվի ցուրտ, տեղ-տեղ ձյուն կտեղա։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) նոյեմբերի 15-ին և 18-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, 16-17-ը առանձին վայրերում սպասվում է անձրեւ և քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12, +16 աստիճան։ Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո)՝ նոյեմբերի 15-ին և 18-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, 16-17-ին առանձին վայրերում սպասվում է անձրեւ և քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12, +16 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) նոյեմբերի 15-ին և 18-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-17-ին առանձին վայրերում սպասվում է ձյուն և քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +4, +9 աստիճան տաքություն։

Նմանատիպ