Նոյեմբերի 10-ին կանցկացվի Covid-19 համաճարակի հարցով վիրտուալ մինիստերիալ

11:09, 06.11.2021

Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ին կանցկացվի Covid-19 համաճարակի հարցով վիրտուալ մինիստերիալ։ Համապատասխան տեղեկությունը տարածում է պետդեպարտամենտը։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով, աշխարհը երկու տարի շարունակ պայքարում է Covid-19 համաճարակի դեմ և ականատես է եղել ավելի քան 5 միլիոն մարդու մահվան, տնտեսության փլուզման և ապրուստի միջոցների ոչնչացման։ Վիրուսի նոր տարբերակներ են ի հայտ գալիս, ինչը անորոշություն է առաջացնում համաճարակի ավարտի վերաբերյալ: Բլինքենի խոսքով, չնայած աշխարհում պատվաստումների գործընթացի առաջընթացին, անհրաժեշտ արդյունքները ձեռք չեն բերվել։

«Սա ոչ միայն առողջապահական ճգնաժամ է, այլ նաև տնտեսական և հումանիտար, ինչպես նաև անվտանգության ճգնաժամ։ Կառավարությունները պետք է մոբիլիզացնեն քաղաքական կամք՝ աշխատելու առաջատար հաստատությունների և առաջատար ոլորտների ղեկավարների հետ՝ կենտրոնանալու համաճարակի ավարտի, ինչպես նաև համաշխարհային առողջապահական հաստատությունների և ճարտարապետության վերականգնման վրա, որպեսզի մենք կարողանանք միասին կանխել, բացահայտել և լուծել վարակիչ հիվանդությունների վտանգները: Այս գլոբալ համաճարակը պահանջում է գլոբալ գործողություն և մշտական ​​ուշադրություն, այդ իսկ պատճառով ես նոյեմբերի 10-ին հրավիրում եմ Covid-19-ի վիրտուալ մինիստերիալին», – ասվում է Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:

Նմանատիպ