Նոտարների միջազգային միության նախագահի և Նոտարների պալատի նախագահի միջև տեղի է ունեցել երկկողմ հանդիպում

19:29, 18.04.2026

Նոտարների միջազգային միության նախագահի և Նոտարների պալատի նախագահի միջև տեղի է ունեցել երկկողմ հանդիպում։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի նոտարների պալատը:

Նրանց փոխանցմամբ՝ կողմերը հանդիպմանը խոսել են էլեկտրոնային նոտարական ծառայությունների զարգացման և նորարարական տեխնոլոգիաների ներդրման մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդ նոտարների մասնագիտական զարգացման համար արտասահմանյան փորձի փոխանակմանը:

«Էկատերինե Նանդոշվիլին խոսել է նաև Նոտարների պալատի ընթացիկ նախագծերի մասին, այդ թվում՝ նոտարների էլեկտրոնային ռեեստրի թարմացման և նոտարական արխիվի թվայնացման վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա էին Եվրոպական գործերի հանձնաժողովի նախագահ Վալենտինա Ռուբերտելին, Միջազգային նոտարական համագործակցության հանձնաժողովի նախագահ Թիերի Վաչոնը, Միության տնօրեն Ելենա Բևիլաքուա և Միության բյուրոյի անդամները», – ասված է Վրաստանի նոտարների պալատի տարածած տեղեկատվության մեջ:

Նմանատիպ