Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի զայրույթը Նոբելյան խաղաղության մրցանակի վերաբերյալ անտեղի է
BRUSSELS, BELGIUM - APRIL 20: Norwegian Minister of Foreign Affairs Espen Barth Eide talks to media ahead of the Ad Hoc Liaison Committee ministerial meeting in the Berlaymont Building, the EU Commission headquarter on April 20, 2026 in Brussels, Belgium. They will talk about the international support for a two-state solution and Norway's diplomatic steps toward recognizing a Palestinian state. They also called for accelerated UN and donor assistance to strengthen Palestinian institutions and address the humanitarian emergency. (Photo by Thierry Monasse/Getty Images)
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդեն պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր երկրի մասին վիրավորական արտահայտություններին, հաղորդում է Bloomberg-ը։
Հրապարակման համաձայն՝ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը կարծում է, որ ԱՄՆ նախագահի զայրույթը Նոբելյան խաղաղության մրցանակ չստանալու համար անտեղի է։ Էսպեն Բարթ Այդեի խոսքով՝ Թրամփը «ներկայումս գտնվում է ընտրարշավի կեսին, որը, հնարավոր է, լավ չի ընթանում իր կուսակցության համար, և սա նրան դրդում է շատ բան ասել»։
Բացի այդ, նրա խոսքով, ԱՄՆ նախագահը «շատ լավ գիտի, որ Նոբելյան կոմիտեն անկախ է»։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս ԱՄՆ-ի հետ մեր երկարատև հարաբերություններին, և մեր արտաքին քաղաքականությունը մնում է ուժեղ», – նշել է Այդեն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր. «Ես ավարտեցի ութ պատերազմ և չստացա Նոբելյան մրցանակ։ Ես չեմ ուզում որևէ կապ ունենալ Նորվեգիայի հետ։ Նորվեգիան, ըստ էության, վերածվել է աղբանոց»։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Բարաք Օբաման, որը Նոբելյան մրցանակը ստացել է 2009 թվականին նախագահ ընտրվելուց կարճ ժամանակ անց, դեռևս չի հասկանում, թե ինչու է իրեն շնորհվել այդ մրցանակը։