Նորվեգիայի արտաքին գործերի նախարար. Ես մտահոգված եմ Վրաստանում խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ ուժի կիրառմամբ, մենք աջակցում ենք վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար. Ես մտահոգված եմ Վրաստանում խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ ուժի կիրառմամբ, մենք աջակցում ենք վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին

Ես անհանգստացած եմ Վրաստանում խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ ուժի կիրառմամբ, մենք աջակցում ենք վրաց ժողովրդի եվրոպական նկրտումներին,- սոցցանցում գրել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Այդեն։

Նրա խոսքով, ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները ժողովրդավարական բարեփոխումների հիմնական մեխանիզմն են։

«Ես խորապես անհանգստացած եմ Վրաստանում խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ ուժի կիրառման մասին տեղեկություններով։ Ցավում եմ Վրաստանի կառավարության որոշումների համար՝ դադարեցնելու ԵՄ անդամակցության բանակցությունները, ինչը ժողովրդավարական բարեփոխումների հիմնական մեխանիզմն է։ Մենք սատարում ենք վրաց ժողովրդի եվրոպական ձգտմանը»,- սոցցանցում գրել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը։