Նորվեգիայի ափերի մոտ կրուիզային նավի վրա հաջողվել է գործի դնել մի քանի շարժիչ

Նորվեգիայի ափերի մոտ կրուիզային նավի վրա հաջողվել է գործի դնել մի քանի շարժիչ: նավը այս պահին տեղափոխվում է մոտակա նավահանգիստ:

«Վիկինք Սքայ» նավը վնասվել էր երեկ: Նավի վրա գտնվում էր 1300 մարդ: Նրանց տարհանումը շարունակվում է:

Ընդհանուր առմամբ ցամաք է դուրս բերվել 400 մարդ, տուժել է 8-ը, որից երեքի վիճակը ծանր է: