Նորվեգիան Մերձավոր Արևելքում տեղակայված իր 60 զինվորներից մի քանիսին կտեղափոխի Նորվեգիա, իսկ մի մասին՝ տարածաշրջանի այլ երկրներ՝ տարածաշրջանում անվտանգության իրավիճակի պատճառով

18:27, 20.02.2026

Նորվեգիան Մերձավոր Արևելքում գտնվող իր 60 զինվորներից մի քանիսին կտեղափոխի Նորվեգիա, իսկ մի մասին՝ տարածաշրջանի այլ երկրներ՝ տարածաշրջանում անվտանգության իրավիճակի պատճառով, հայտարարել է Նորվեգիայի զինված ուժերի խոսնակ Վեգարդ Ֆինբերգը։

Նրա խոսքով՝ Նորվեգիան այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ վերջին ժամանակներս զգալիորեն վատթարացել են Միացյալ Նահանգների և Իրանի միջև հարաբերությունները, և կա իրավիճակի հետագա սրման վտանգ։

Նորվեգիայի զինված ուժերը չեն մանրամասնել, թե որ երկրներից քանի զինվոր է տեղափոխվում։

«Սրանք զինվորներ են, որոնք նշանակված են տեղական ուժերին մարզելու և այլ առաքելություններ կատարելու համար։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ նրանց համար անհնար է կատարել իրենց հիմնական խնդիրները, և այդ պատճառով մենք տեղափոխում ենք նրանց», – Reuters-ին ասել է Նորվեգիայի միացյալ շտաբի փոխգնդապետ Վեգարդ Ֆինբերգը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Նորվեգիան ուժեր ունի տեղակայված Իրաքի և Իրանի հարևան այլ երկրների մի քանի վայրերում։

Նմանատիպ