Նորմանդական ձևաչափը ստեղծվել է Ուկրաինայի հակամարտության համար, Վրաստանի դեպքում խոսքը գնում է Ռուսաստան֊Վրաստան երկկողմ հարաբերությունների մասին. Դիմիտրի Պեսկով
Հիմնախնդրի կառուցվածքը տարբերվում է, համապատասխանաբար յուրաքանչյուր կառուցվածք պետք է ունենա իր ձևաչափը֊, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը, արձագանքելով Վրաստանի նախագահի նախաձեռնությանը։
Դիմիտրի Պեսկովի խոսքով, Նորմանդական ձևաչափը եզակի է և այն ստեղծվել է Ուկրաինայի հարավ֊արևելքում հակամարտության կարգավորման նպատակով, ինչը Ուկրաինայի ներքին խնդիրն է։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությամբ Վրաստանի դեպքում խոսքը գնում է Ռուսաստանի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունների մասին։
Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի առաջին ալիքի Ազատ տեսողություն հաղորդմանը տված հարցազրույցում, խոսելով Ժնևյան բանակցությունների և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ տարբեր ձևաչափերը արդյունք չեն տալիս, սակայն երկխոսությունը չի նշանակում զիջել։ Նախագահը ասել է նաև, որ պետք է միջազգային հանրությանը դիմել, որ ստեղծվի Նորմանդական ձևաչափի նման ձևաչափ։